Dzeltenie Pastnieki
Dzeltenie Pastnieki | |
---|---|
Ժանրեր | փանկ-ռոք |
Գործունեություն | 1981 |
Կայք | draugiem.lv/dzelteniepastnieki |
Dzeltenie Pastnieki (լատիշերեն՝ Դեղին փոստատարներ), 1979 թվականին Ռիգայում կազմավորված լատվիական երաժշտախումբ, որը, լինելով առաջիններից մեկը ԽՍՀՄ-ում, համարձակվել է հանդես գալ այնպիսի ժանրերում, ինչպիսիք են նոր ալիքն ու ռեգգին։ Խմբի երաժշտական ոճը լայն ընդգրկում ունի՝ փորձարարական էլեկտրոնային երաժշտությունից մինչև այլընտրանքային ռոք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտախմբի ստեղծման նախաձեռնողը եղել է Ինգուս Բաուշկենիեկսը, որը արդեն երկար տարիներ ի վեր մնում է նրա մեներգիչն ու անփոփոխ ղեկավարը։ Հիմնական, այսպես ասած՝ «դասական» կազմը ձևավորվել է ավելի ուշ և ներառում է հենց իրեն՝ Բաուշկենիեկսին (վոկալ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ), Սլավա Վիեստուրին (կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ), Զիգմունդ Ստրեյկիսին (ստեղնաշարային գործիքներ) և Իլգվար Ռիշկիսին (հարվածային գործիքներ), որոնք բոլորն էլ Ռիգայի Լեոն Պաեգլեի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտներ են[1]։
Սկսած 1981 թվականից՝ խումբը տնային պայմաններում, սովորական ձայնագրիչներով, կասետների և մագնիսական այլ կրիչների վրա ձայնագրել և այսպես կոչված՝ մագնիսհրատի (магнитиздат-ի) միջոցով տարածել է իր երաժշտական ալբոմները, ընդ որում՝ դրանք մինչև անգամ ծրար, կազմ չեն ունեցել[2]։ Եվ չնայած 1990-ական թվականներին երաժշտախմբի ժողովրդականությունը նկատելիորեն աճել է, նախկինում տնային պայմաններում պատրաստված ալբոմներից ոչ մեկը չի վերաթողարկվել; Ու միայն 2003 թվականից սկսած՝ Բաուշկենիեկսն ինքն անձամբ վերաձայնագրել է խտասկավառակների վրա և թողարկել իր սեփական IB Ieraksti պիտակով (լեյբլով)։
Լատիշ երգահան Մարտինշ Բրաունսի կարծիքով՝ Dzeltenie Pastnieki երաժշտախումբն իր ազդեցությունն է թողել լատիշական ողջ բեմարվեստի վրա՝ ներառյալ հենց իրեն և մինչև անգամ նույնիսկ Ռայմոնդ Պաուլսին[2]։ Երաժշտախմբի կատարողական արվեստի մասին դրվատանքով է արտահայտվել նաև երաժշտական անվանի քննադատ Արտեմի Տրոիցկին[3]։ Ալեքսանդր Կուշնիրն էլ իր 100 магнитоальбомов советского рока («Խորհրդային ռոքի 100 մագնիսային ալբոմները») գրքում հանգամանորեն անդրադարձել է Dzeltenie Pastnieki-ին որպես լատիշերեն ելույթ ունեցող միակ արդիական երաժշտական կոլեկտիվի։ Գրքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել թողարկած ալբոմներից երկուսը՝ Bolderājas dzelzceļš-ը և Alise-ն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|