Ֆելիքս Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Խաչատրյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 7, 1978(1978-09-07) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Հայաստանի Երգի պետական թատրոն
Մասնագիտությունհաղորդավար, ռեփեր
Գործունեությունռեփ
ԱշխատավայրԷդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Նոր ալիք եռուստաընկերություն, Սիգմա TV և Արմենիա TV

Ֆելիքս Խաչատրյան (սեպտեմբերի 7, 1978(1978-09-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեփեր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Խաչատրյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 7-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 33, ապա՝ 178 միջնակարգ դպրոցներում։ 1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել, ապա աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում։ Աշխատել է նաև Երևանի Էդգար Էլբակյանի անվան արտիստական թատրոնում։ 1995-1999 թվականներն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996 թվականից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում։ Ուսանողական տարիներին երգել է, հանդես եկել որպես հանդիսավար։ 2001-2009 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային և Նոր ալիք հեռուստաընկերություններում, Սիգմա TV ընկերությունում՝ որպես հաղորդավար։ Վարել է բազմաթիվ հաղորդումներ, հեռուստանախագծեր՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» և այլն։ 2008-2013 թվականները աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ եղել է մի շարք նախագծերի և հաղորդումների հաղորդավարը՝ «Ֆորտ Բոյարդ», «Բարի լույս, հայեր», «Հեռուստախոհանոց» և այլն։ 2017-2018 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Սիրո բանաձև» հաղորդումը, իսկ 2021-ին ՝ «Դիմակահանդես» հեռուստանախագիծը։

2010 թվականին հիմնադրել է «3.33» հիփ-հոփ խումբը և ծավալել երաժշտական գործունեություն, մեկ տարի անց թողարկել առաջին ՝ «Խաչբառ» ալբոմը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Խաչատրյանն ամուսնացած է նկարչուհի, բեմանկարչուհի Գոհար Պարույրյանի հետ[1][2]։ 2018 թվականի մայիսի 12-ին ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի որդին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ֆելիքս Խաչատրյանը և Գոհար Պարույրյանը նշանադրվել են». life.mediamall.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. Ֆելիքս Խաչատրյանը փոխել է կարգավիճակը :)
  3. «Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]